ВХОДИТ В СТРУКТУРУ ПОРТАЛА

Դեկտեմբերի մեկը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

863 Views

Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ի նախաձեռնությամբ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի, Կանանց ներուժի զարգացման կենտրոն ՀԿ-ի և  ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումի  հետ համատեղ իրականացվեց ՄԻԱՎ-ով ապրող չորս կանանց կյանքի պատմությունների ֆոտոցուցահանդես՝ Ուկրաինայից, Ղրղզստանից, Մոլդովայից և Հայաստանից, վերջինս առանց նկարի:

Ֆոտոցուցահանդեսը հանրային միջոցառման տեսքով տեղի ունեցավ ԼՈՖԹ բազմաֆունկցիոնալ ժամանցի կենտրոնում՝ միանալով Եղիր տեղեկացված ՀԿ-ի, Առողջապահության ազգային ինստիտուտի և UNAIDS  Հայաստանի կազմակերպած  Կարմիրը կտավին միջոցառմանը:

Կարմիր ժապավենը – խորհրդանիշ է, որը միավորում է ամբողջ աշխարհում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարող մարդկանց ձայները:
Այս տարի Հայստանի հայտնի նկարիչներն ու իլյուստրատորները համախմբվել են մեկ գաղափարի շուրջ, որն է՝ արվեստի միջոցով բարձրաձայնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի մասին: Նրանք իրենց յուրօրինակ մեկնաբանությամբ ներկայացնելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ համարվող Կարմիր ժապավենը։

Սիրով կսպասենք բոլորին, ովքեր գնահատում են արվեստը և միաժամանակ անտարբեր չեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի նկատմամբ:

«Կարմիրը կտավին» միջոցառումը իրականացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի կողմից։

Միջոցառումն  ուներ մի քանի  տասնյակ մասնակիցներ, այդ թվում պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային հայտնի մարդիկ և լրատվամիջոցներ: Ելույթի խոսքով հանդես եկավ Առողջապահության նախարարի պաշտոնակատար  Արսեն Թորոսյանը, ով իր խոսքում  նշեց  ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման, բուժման, ինչպես նաև հասարակության  ոչ խտրական վերաբերմունքի կարևորությունը:

Միջոցառման ժամանակ Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլյանը  ելույթի խոսքում կարդաց Հայաստանում ապրող  ՄԻԱՎ-ով ապրող կնոջ ուղերձը, որը հղել էր դեկտեմբերի մեկի կապակցությամբ: Ուղերձն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով :

 

About

“Real World, Real People” non-governmental organization.
We are called to change the world. We will exist and work as long as the indifference and denial are part of our society.

Call back