2018 թվականին լրացավ Իրական աշխարհ իրական մարդիկ հասարակական կազմակերպության 15 տարին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կազմակերպությունը ունեցավ արդյունավետ, բազմաթիվ հաջողություններով և դրական փոփոխություններով լի տարի:
Այս տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է՝
- Իրականացրել է կազմակերպության 2018-2021 թթ. ռազմավարական պլանը
- Կազմակերպել է ավելի քան 30 դասընթաց և քննարկում շահառու խմբերի, տարբեր կազմակերպությունների, իրավապաշտպանների և բժիշկների համար
- Իրականացրել է 5 խմբային ինքնօգնության հանդիպումներ ՄԻԱՎ-ով ապրող անձանաց և նրանց ընտանիքների անդամների հետ
- Իրականացրել է 7 ուսումնասիրություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, պալիատիվ բուժօգնության և հարակից ոլորտներում, դրանց հիման վրա պատրաստել է զեկույցներ
- Պատրաստել է 3 քաղաքականության թերթիկ
- Կազմակերպել է ՄԻԱՎ-ի և բռնության հարցերին առնչվող 3 հանրային միջոցառում
- Տրամադրել է ավելի քան 150 ծառայություն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների անդամներին կամավոր հիմունքներով
- Համագործակցել է ավելի քան 30 տեղական պետական/մասնավոր և միջազգային կազմակերպությունների, կառույցների հետ
- Կազմակերպել է ՄԻԱՎ-ին առնչվող երբևէ տեղի ունեցած ամենալայնամասշտաբ կոնֆերանսը՝ Միավորենք ջանքերը ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիում հետ համատեղ, որին բացի տեղական և միջազգային կառույցներից, մասնակցել են նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ԹՆՕ և ԼԳԲՏ համայնքից ներկայացուցիչներ
- պարգևատրվել է մրցանակով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրած ջանքերի համար
- գործարկվել է կազմակերպության նոր կայքը:
Այս բոլոր գործողություններն իրականացվել է, որպեսզի նպաստեն Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանինքների կյանքի որակի բարձրացմանը, իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, հասարակության իրազեկվածության բարձրացմանը:
Մեր բոլոր գործընկերներին, աջակիցներին և հանրույթի ներկայացուցիչներին մաղթում ենք էլ ավելի շատ հաջողություններով և ձեռքբերումներով լի տարի:
Իրական աշխարհ իրական մարդիկ ՀԿ-ն սիրով շնորհավորում է բոլորի գալիք տոները և մաղթում արդարության, հավասարության և խաղաղության տարի: