ВХОДИТ В СТРУКТУРУ ПОРТАЛА

Կամակերպության պատմություն

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին մի խումբ բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նախաձեռնությամբ, որոնք անտարբեր չէին ՄԻԱՎ-ի խնդրի նկատմամբ՝  նպատակ ունենալով բարելավել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը։

Կազմակերպությունը համագործակցում է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությւոնների հետ, ինչպես նաև անդամակցում է տեղական և տարածաշրջանային մի շարք ցանցերի՝ այդ թվում «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ցանց», «Մարդու իրավունքների տուն Երևան, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա», «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» և ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիում:

Հիմնադրման օրվանից մինչև 2015 թ.-ը կազմակերպությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրել է խնամքի և աջակցության ծառայություններ, հոգեբանական, սոցիալական աջակցություն, հավասարը-հավասարին մեթոդաբանությամբ  խորհրդատվություն, ուղեկցել է տարբեր բժշկական հաստատություններ, հաշվառման և փոխարինող բուժման կենտրոններ, իրականացրել է աշխատանքներ ուղղված բուժման կարգապահությանը՝ ներառյալ ՄԻԱՎ-ով հղի կանանց և երեխաների շրջանում։  ԻԱԻՄ ՀԿ-ի մասնագետների և կամավորների աջակցությամբ ավելի քան  2000  անգամ դեղերի փոխանցման ծառայության միջոցով ապահովվել է արտերկրում բնակվող կամ ժամանակավոր աշխատող ՀՀ քաղաքացիների ՀՌՎ բուժման հասանելիությունն ու անընդհատությունը:

Կանխարգելման ծրագրերի շրջանակներում իրականացվել են հանրային միջոցառումներ,  տարածել է տեղեկատվություն, պահպանակներ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում:

Ընդհանուր առմամբ կազմակերպությունը ծառայություններ է տրամադրել  Հայաստանում և դրա սահմաններից դուրս գտնվող ավելի քան 3000 մարդու՝ ներառյալ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ և նրանց ընտանքի անդամները:   Գործունեության ընթացքում  կազմակերպությունը մշտապես կարևորել է  հասարակությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համայնքի և բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի նկատմամբ հանդուրժող վերաբերմունքի ձևավորումը, այդ նպատակով գործընկերների հետ համատեղ իրականացնելով տասնյակ միջոցառումներ՝ ներգրավելով նաև հասարակությունում սիրված և  հայտնի մարդկանց: 2015 թվականից կազմակերպություն հավատարիմ մնալով իր սկզբունքներին և առաքելությանը՝ ավելի է ընդլայնել իր գործունեության շրջանակը:

About

“Real World, Real People” non-governmental organization.
We are called to change the world. We will exist and work as long as the indifference and denial are part of our society.

Call back