ВХОДИТ В СТРУКТУРУ ПОРТАЛА

Կազմակերպության տեսլական, առաքելություն, նպատակ, արժեքներ, աշխատանքի ուղղություններ

Մեր տեսլականն է՝

Մենք ստեղծել ենք հասարակություն, որտեղ ապահովվում  և իրացվում են յուրաքանչյուր մարդու առողջության իրավունքը, այլ հիմանարար իրավունքներն ու ազատությունները ՝ հիմնված իրավահավասարության, ընդունման, հավասարության, մասնակցության և ներառականության սկզբունքների վրա:

Մեր առաքելությունն է՝

Նպաստել առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը ՄԻԱՎ-ով ապրող անձանց և առավել ռիսկի ենթարկված խմբերի ներկայացուցիչների համար՝ հանրույթի մոբիլիզացման, ներուժի հզորացման և իրավունքների պաշտպանության միջոցով:

Մեր նպատակն է՝

Բարելավել ՀՀ-ում առողջապահական ծառայությունների որակը և հասանելիությունը՝ հիմնված մարդու իրավունքների վրա՝ իրավական միջավայրի բարելավման և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ԹՆՕ-ների, ԼԳԲՏ անձանց և պալիատիվ խնամքի կարիք ունեցող մարդկանց հանրույթի սոցիալական մոբիլիզացիայի ճանապարհով:

Արժեքները և սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվում ենք մեր գործունեության ընթացքում.

  • հավասարություն
  • ազատություն
  • հարգանք
  • բարեկեցություն
  • հանդուրժողականություն և բարյացկամություն
  • գիտելիքը ուժ է
  • մարդը գերագույն արժեք է
  • ինքնաիրականացում
  • հավասար հնարավորություններ բոլորի համար
  • թիմ
  • լուծում ենք շահառուների և նրանց ընտանիքների խնդիրները/ աշխատում ենք հստակ մարդկանց համար
  • ներառականություն

Մեր աշխատանքի ռազմավարական ուղղությունները 

  1. Բարելավել իրավական և սոցիալական միջավայրը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, բնակչության խոցելի խմբերի և պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտների  առողջության իրավունքի իրացման համար:
  2. Բարելավել  ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, բնակչության խոցելի խմբերի և պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտների հասանելիությունը որակյալ առողջապահական ծառայություններին
  3. Ստեղծել պայմաններ պացիենտների, առաջին հերթին ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ԹՆՕ-ների և ՏՍՏ-ների  սոցիալական մոբիլիզացիայի համար՝ որոշումների կայացման գործընթացներում և հանրային առողջապահության ոլորտում իրավունքների պաշտպանության համատեղ նշանակալի մասնակցության նպատակով:

About

“Real World, Real People” non-governmental organization.
We are called to change the world. We will exist and work as long as the indifference and denial are part of our society.

Call back